Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Արարատ Միրզոյանին

Պատասխանելով ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանին՝ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտարարել է՝ իրենց դիրքորոշումը հարաբերությունների կարգավորման հարցում պարզ է և հետևողական:

Բաքվի ձևակերպմամբ՝ կոնֆլիկտից հետո պատրաստ են շարժվել դեպի հարաբերությունների կարգավորում:

Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է, եթե Հայաստանը նույնպես լուրջ է վերաբերվում այդ հարցին, պետք է ներկայացնի իր կոնկրետ առաջարկները:

Ավելի վաղ հայտնել էինք՝ «Արմենպրեսին» տված հարցազրույցում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը շեշտել էր՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի բանակցությունները պետք է ընթանան առանց նախապայմանների, նաև անդրադարձել Բաքվի առաջարկած խաղաղության պայմանագրի 5 կետերին, միաժամանակ ուշագրավ համարել, թե ինչո՞ւ է փետրվարի 21-ով թվագրված նամակը հայկական կողմին միայն մարտի 10-ին փոխանցվել:

Related posts

Սարգիս Հայոցյանը ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից

Կենսաթոշակառուի փոխարեն որոշ դիմումներ կարող է ներկայացնել Միասնական սոցիալական ծառայության ներկայացուցիչը

Ռուսական ուժերը հարվածել են Կիևին, ՌԴ երկնքում էլ ոչնչացվել են ուկրաինական ԱԹՍ-ներ