Ադրբեջանից բռնագաղթած 254 ընտանիք բնակարանների գնման վկայականներ կստանա

Կառավարության որոշմամբ բնակարանների գնման վկայականներ կստանան 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած և բնակարանի առաջնահերթ կարիք ունեցող այն անձինք, որոնք բնակվում են մարզերում:

Շահառուները պետության աջակցությունից օգտվելիս պարտավոր եմ բնակարան ձեռք բերել այն մարզում, որտեղ ապրում են:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ասաց, թե այս ծրագրի համար նախատեսել են 1,4 միլիարդ դրամ. 254 ընտանիք է ծրագրում ներառված։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե որոշումը շատ կարևոր է. երկար դադարից հետո նորից եկան այս որոշմանը։

Նա ասաց նաև, թե որոշում են ընդունել նաև 44-օրյա պատերազմի հետևանքով բնակարանից զրկված քաղաքացիներին որոշակի աջակցություն ցուցաբերելու մասին. այդ ծրագրով նախատեսվում է, որ դրամական աջակություն են ցույց տալիս բնակարաններ ձեռք բերելու համար։

Related posts

Խոշոր վթար Վանաձորում․ կա 11 վիրավոր

Փրկարարները Դեբեդ գետից դուրս են բերել մայիսի 2-ից որոնվող քաղաքացու դին

Ո՛չ վարչապետի, ո՛չ հրապարակման մեջ նշված բարձրաստիճան պաշտոնյաների շրջապատում դեղագործական բիզնեսով զբաղվող անձինք չկան. Նազելի Բաղդասարյան