Ադրբեջանը փորձում է խուսափել ԱՄՆ-ում իր լոբբիստներին «օտարերկրյա գործակալ» ճանաչելուց

ԱՄՆ արդարադատության նախարարությունը մայիսին մեղադրանք էր ներկայացրել Տեխասից կոնգրեսական Հենրի Կուելյարին և նրա կնոջը՝ Իմելդա Կուելյարին, կոռուպցիայի և Ադրբեջանի համար որպես չգրանցված օտարերկրյա գործակալներ հանդես գալու համար: Այդ մասին հայտնում է responsiblestatecraft.org պարբերականը:

Նշվում է, որ Կուելյարը, որը եղել է Կոնգրեսի Ադրբեջանի հարցերով հանձնախմբի համանախագահը, առնվազն 360000 դոլար է ստացել Ադրբեջանի կողմից վերահսկվող ընկերություններից այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում հայերին աջակցելուն ուղղված Կոնգրեսի ջանքերը արգելափակելու և Ադրբեջանի շահերն ԱՄՆ-ում լոբբինգ անելու դիմաց։

Չնայած Կուելյարի դեմ մեղադրանքներին՝ Ադրբեջանը շարունակում է փորձել խուսափել օտարերկրյա գործակալների գրանցման մասին օրենքին համապատասխանելուց:

Նշվում է նաև, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը ներկայումս ներկայացնում է Friedlander Group-ը, որը վերջին վեց ամվա ընթացքում ստացել է 833330 դոլար՝ ըստ բացահայտման վերջին հասանելի տվյալների:

Related posts

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի անունով բացվել է կեղծ օգտահաշիվ

Պատրաստ ենք համատեղ ջանքերով առավել խորացնել մեր համագործակցությունը. Փաշինյանը՝ Չեխիայի վարչապետին

Ոստիկանները 9 կգ կանեփի չորացված զանգված են հայտնաբերել․ 1 անձ ձերբակալվել է