Ադրբեջանը միշտ պատրաստ է եղել Հայաստանի հետ բանակցություններին. Բաքվի արձագանքը՝ հանդիպում կազմակերպելու Մոսկվայի պատրաստակամությանը

Ադրբեջանը միշտ պատրաստ է եղել Հայաստանի հետ բանակցություններին Ռուսաստանում և այլ հարթակներում։ Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով կողմերի հանդիպում կազմակերպելու՝ Մոսկվայի պատրաստակամությունը։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հուլիսի 24-ին կայացած ճեպազրույցում ասել է, որ ռուսական կողմը պատրաստ է հարթակ տրամադրել Բաքվի և Երևանի ներկայացուցիչների միջև նակցությունների համար և այդ նպատակով ստեղծել առավել հարմարավետ պայմաններ։

Related posts

Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. ես 2 ամիս չէի մարզվել, խնդիրներ կային. Լալայան

Անթալիայում մեկնարկել է COP31 կլիմայական գագաթնաժողովը

Սիսիանում բшխվել են կցորդիչով բեռնատարն ու բենզին տեղափոխող ավտոցիստեռնը