Ադրբեջանը հարձակվել է Իրանի և Արցախի սահմանային Խուդաֆերինի ջրամբարի ուղղությամբ

ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ Ադրբեջանը, նոր մարդասիրական հրադադարը խախտելով, հոկտեմբերի 18-ի վաղ առավոտյան հարձակումն իրականացրել է հարավային ուղղությամբ (Խուդաֆերինի ջրամբար)` բարենպաստ դիրքեր գրավելու նպատակով:

ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը նշել է. «Ադրբեջանի զինված ուժերը հերթական անգամ կոպտորեն խախտել են նոր մարդասիրական հրադադարը: Ժամը 07: 20-ին հրետանային ակտիվ կրակից հետո, հակառակորդը բարենպաստ դիրքեր գրավելու նպատակով հարձակում է ձեռնարկել հարավային ուղղությամբ (Խուդաֆերինի ջրամբար): Երկուստեք կան զոհեր և վիրավորներ»։

Խուդաֆերինի կամ Խոդա Աֆարինի ջրամբարն արհեստական լիճ է Արաքս գետի վրա՝ Իրանի և Արցախի սահմանին: ԻԻՀ Արևելյան Ադրբեջան նահանգի Խոմարլու քաղաքից հեռու է 8 կիլոմետր, իսկ Արցախի Հադրութի շրջանի Առաջամուղ գյուղից՝ 30 կիլոմետր:

Related posts

Փարիզը ձգտում է օգտագործել Երևանը որպես գործիք սեփական պատեհապաշտ նպատակներին հասնելու համար. Զախարովա

Ալեն Սիմոնյանը Լատվիայի Սեյմի խոսնակին հրավիրել է այցելել Հայաստան

Վարքականոններ հեղեղումների ժամանակ և հետո