Ադրբեջանը Հայաստանից 8 սահմանամերձ գյուղ է պահանջում

ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ​​ներկայացուցիչ Յաշար Ալիևը հայտարարել է, որ հարաբերությունների լիարժեք կարգավորման համար Երևանը պետք է կատարի ութ պայման։

Այս պայմանները նա հնչեցրել է Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բաց բանավեճի ժամանակ։

«Հայաստանը պետք է.

կատարի իր միջազգային պարտավորությունները;

ամբողջությամբ դուրս բերի իր զինված ուժերը և անօրինական զինված կազմավորումները Ադրբեջանի տարածքից;

ազատի Ադրբեջանի դեռևս օկուպացված ութ սահմանամերձ գյուղերը;

դադարեցնի և զերծ մնա տարածքային պահանջներից, անօրինական գործողություններից և ապատեղեկատվությունից;

վերջ դնի ականային ահաբեկչությանը;

լույս սփռի մի քանի հազար ադրբեջանցիների ճակատագրի վրա, որոնք անհետացել են հակամարտության ընթացքում;

փոխհատուցի Ադրբեջանին պատճառված վնասը;

բարեխղճորեն վարի բանակցությունները խաղաղության պայմանագրի կնքման և երկու պետությունների միջև սահմանի սահմանազատման շուրջ», – ասել է Ալիևը։ Այս մասին հայտնում է Интерфакс-Азербайджан-ը։

Related posts

Հայաստանը COP17-ում մեկնարկել է լեռնային և քաղցրահամ ջրային էկոհամակարգերի Երևանի հարթակը

2027-ից առողջության համընդհանուր ապահովագրությունը հասանելի կլինի ևս ավելի քան 350 հազար քաղաքացու

«Անկախ դիտորդ»․ 142 տեղամասում արձանագրվել է 213 խախտում, սակայն դրանք չեն ազդել ՏԻՄ ընտրությունների արդյունքների վրա