Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է հանդիպում անցկացնել պետական սահմանին

Ադրբեջանը Հայաստանին հանդիպում է առաջարկել հայ-ադրբեջանական սահմանին՝ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները շարունակելու համար։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։

«Երկու կողմերն էլ պատասխանատվություն են կրում խաղաղ գործընթացը շարունակելու համար, ներառյալ՝ փոխադարձ ընդունելի վայրի ընտրությունը կամ պետական սահմանին հանդիպման վերաբերյալ որոշումը։

Ադրբեջանի ԱԳՆ-ն հույս է հայտնել, որ Հայաստանը դրական կարձագանքի, որպեսզի մոտակա ժամանակահատվածում սկսվեն բանակցությունները։

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը նոյեմբերի 21-ին հայտնեց, որ ադրբեջանական կողմին են փոխանցվել խաղաղության պայմանագրի տեսքտի վերաբերյալ Հայաստանի 6-րդ առաջարկները։

Related posts

Սպասում եմ առաջիկա «Երևանյան երկխոսության» շրջանակներում ծրագրված քննարկումներին. Միրզոյան

Ռուսաստանը խստորեն պահպանում է Մայիսի 9-ի կապակցությամբ հայտարարված հրադադարը. ՌԴ ՊՆ

Նորամարգ գյուղում բեռնատարներ են բախվել. կա տուժած