Ադրբեջանական տեսանյութը Ջալալ Հարությունյանի վիրավորվելու հանգամանքների հետ որևէ առնչություն չունի

Ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեսանյութը գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի վիրավորվելու հանգամանքների հետ որևէ առնչություն չունի: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

«Ջալալ Հարությունյանը վիրավորվել է մարտական դիրքում: Բարեբախտաբար, վիրավորումը ծանր չէ, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Այս պահին նա բուժման ինտենսիվ սեանս է անցնում, ապաքինման պրոցեսում է և առաջիկայում կվերադառնա շարք»,- ասաց Պողոսյանը:

Related posts

Սլովակիայում հանրաքվե է անցկացվում վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին ցմահ վճարումներից զրկելու շուրջ

Թեհրանում սկսվել է այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի հետ հանրային հրաժեշտի արարողությունը

Վեդիի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման արդյունքում կապահովվի Արարատյան դաշտավայրի շուրջ 3220 հա հողերի անխափան և հուսալի ոռոգումը․ վարչապետ