Ադրբեջանական բանակում կրակոցի հետևանքով զինծառայող է մահացել

Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, որ Քելբաջարի զինվորական դատախազությունը տեղեկություն է ստացել զորամասերից մեկի զինծառայող, շարքային Ջամալ Նիզամի օղլու Հուսեյնովի՝ հրազենից կրակոցի հետևանքով մահվան մասին։

Ստացված տեղեկատվության հիման վրա Ադրբեջանի զինվորական դատախազության աշխատակիցները համապատասխան ստուգումներ են անցկացրել, առգրավվել գործի համար նշանակություն ունեցող իրեր:

Փաստի առթիվ Քելբաջարի զինվորական դատախազությունում հարուցվել է քրեական գործ, ընթանում է հետաքննություն:

Related posts

Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր

Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը. ջրամատակարարումն աստիճանաբար կվերականգնվի

ԱՄՆ ՌՕՈՒ-ի ավելի քան 10 տրանսպորտային ինքնաթիռ վայրէջք է կատարել Իսրայելի ռազմաբազաներ