Ագրեսորը Հայաստանի տարածքից պետք է դուրս գա. Նիկոլ Փաշինյան

Երբ մենք ասում ենք, որ Ադրբեջանն ագրեսիա է իրականացրել Հայաստանի նկատմամբ, նկատի ունենք, որ նաև որոշակի տարածքի նկատմամբ հսկողություն է սահմանել, և այս է պատճառը, որ մենք դիմել ենք ՀԱՊԿ-ին: Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ շատ շահարկումներ կան, թե ո՛ր հոդվածի հիման վրա է Կառավարությունը դիմել ՀԱՊԿ-ին:

«Մենք ՀԱՊԿ-ին դիմել ենք Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի հիման վրա, երբ ասվում է, թե անդամ երկրներից մեկի ագրեսիան համարվում է ագրեսիա մյուս երկրների նկատմամբ: Մենք ՀԱՊԿ-ից խնդրել ենք, դիմել ենք օգնություն, աջակցություն, այդ թվում՝ ռազմական, Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու և Հայաստանի տարածքից Ադրբեջանի զինված ուժերի դուրսբերումը ապահովելու համար:

Սա ֆիքսում ենք քաղաքական նպատակ, որ ագրեսորը ՀՀ-ից պետք է դուրս գա»,- ասաց Փաշինյանը՝ տեղեկացնելով, որ երեկ ՀԱՊԿ նիստ է եղել, և իրավիճակի գնահատման առումով նվազագույն անհրաժեշտ որոշումներն այս փուլի համար կայացվել են:

Related posts

Ռուսական կողմը հայտնել է ուկրաինական ամենազանգվածային՝ ավելի քան 1000 ԱԹՍ-ի գրոհի մասին

Իրանի՝ փախուստի դիմած կալանավորված անձը 5 օր անց հայտնաբերվել է․ ՊԵԿ-ը մանրամասներ է հայտնել

«Զվարթնոց» ժամանող 2 չվերթ չեղարկվել է, 3-ը ուշանում է