Ֆրանսիան հորդորում է իր քաղաքացիներին զերծ մնալ ՀՀ որոշ շրջաններ այցելելուց

Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև վերջին բախումների պատճառով Ֆրանսիան հորդորում է իր քաղաքացիներին զերծ մնալ Վայոց ձոր, Սյունիք և Գեղարքունիքի հարավային շրջաններ մեկնելուց:
Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարությունը խորհուրդ չի տալիս իր քաղաքացիներին մեկնել նաև Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ, ինչպես նաև Վրաստանին միացող M16 ճանապարհի Իջևան-Նոյեմբերյան հատված: Իսկ այն ճանապարհորդներին, ովքեր ցանկանում են ճամփորդել Հայաստանի և Վրաստանի միջև, խորհուրդ է տրվում ընտրել այլընտրանքային երթուղիներ կամ նախընտրել օդային երթուղին:

Ավելի վաղ Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն իր աշխատակիցներին և նրանց ընտանիքի անդամներին արգելել է Հայաստանի որոշ վայրեր այցելել, եթե այցը կենսական կարևորություն չունի:

Related posts

Մահվան ելքով վրաերթ Արմավիրի մարզում. հետիոտնը հիվանդանոցում մահացել է

Ռուսաստանը և Ուկրաինան 3 օր փոխադարձ հարվածներ չեն հասցնի հասցնի Կիևին ու Մոսկվային

Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են