Ֆրանսիան կոչ է անում պատասխանատվության ենթարկել հայ զինվորների մահապատժի ենթարկման մեղավորներին

Ադրբեջանական բանակի կողմից ինքնադատաստանի ենթարկված հայ գերիների մահապատիժները ներկայացնող տեսանյութերը խորապես ցնցող են: Այս մասին գրառում է կատարվել Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության կայքում։

«Ֆրանսիան ի գիտություն է ընդունում Ադրբեջանի կողմից հայտարարված գործողութունների վերաբերյալ հետաքննությունը և կոչ է անում պատասխանատվության ենթարկել դրանց մեղավորներին։

Ֆրանսիան կոչ է անում ազատ արձակել դեռևս անազատության մեջ գտնվող բոլոր հայ գերիներին»,-նշվում է հայտարարությունում:

Related posts

Խաղաղությունն առաջին հերթին գիտակցված և ռազմավարական ընտրություն է. Միրզոյան

Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն

Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը