Ֆրանսիան գերիներին ազատելու ջանքերին և ՀՀ-ի տնտեսական զարգացմանն աջակցելու պատրաստակամություն է հայտնել

Ֆրանսիան հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման ուղիների որոնման օգտին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՏԱՍՍ գործակալության տեղեկացմամբ, այս մասին հայտնել են Ելիսեյան պալատում՝ հղում անելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև կայացած հեռախոսազրույցին:

«Երկրի ղեկավարն անցկացրել է հեռախոսազրույց Հայաստանի վարչապետի հետ: Մակրոնը հայտնել է իր վճռականությունը՝ հասնելու երկարաժամկետ քաղաքական լուծման (ղարաբաղյան կոնֆլիկտի հարցում) հոկտեմբերի 9-ի հրադադարի մասին համաձայնագրից հետո»,-նշել է Ելիսեյան պալատի ներկայացուցիչը:

Նրա խոսքով, հեռախոսազրույցի ընթացքում նախագահը տեղեկացրել է «Ֆրանսիայի պատրաստակամության մասին` աջակցելու գերիներին ազատ արձակելու ջանքերին, ինչպես նաև Հայաստանի տնտեսական զարգացմանը:0

Related posts

Արթիկում ՔՊ կուսակցությունը՝ Անանիկ Ոսկանյանի գլխավորությամբ, ստանում է քվեների 74.9 տոկոսը

Գորիսում «Համերաշխություն» դաշինքը՝ Առուշ Առուշանյանի գլխավորությամբ, ստանում է քվեների 93%-ը

Ախուրյանում ՔՊ կուսակցությունը՝ Զավեն Մանուկյանի գլխավորությամբ, ստանում է քվեների 92.4%-ը