Հունվարի 6-ին որևէ աճյուն չի հայտնաբերվել․ որոնողական աշխատանքները շարունակվում են

Արցախում որոնողական աշխատանքները հունվարի 7-ին շարունակվում են Հադրութի, Ֆիզուլիի եւ Մատաղիս-Թալիշ ուղղություններով։ «Արմենպրես»–ի հետ զրույցում Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի սպա Հունան Թադևոսյանը տեղեկացրեց, որ հունվարի 6-ին որևէ աճյուն չի հայտնաբերվել:

«Աշխատանքները շարունակվում են և շարունակվելու են այնքան ժամանակ, մինչև համոզվենք, որ տարածքը մաքուր է»,-ասաց Հունան Թադոսյանը:

Արցախում ռազմական գործողությունների դադարից հետո մինչ այժմ որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 1188 աճյուն:

Related posts

Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է․ ԱՆ

Ջրաշիթեր և արցունքաբեր գազ․ Ֆրանսիայում բողոքի ցույցերը վերաճել են ոստիկանության հետ բախումների

«Ռուսական երկաթուղիներ»-ը դիտարկում է Թուրքիայից և Ադրբեջանից Վրաստանով բանջարեղեն մատակարարելու հնարավորությունը