Ֆրանսիայում Պապիկյանի մասնակցությամբ պաշտպանության բնագավառում համագործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում դեկտեմբերի 17-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Սեդրիկ Պերրինի ու Սենատի մի շարք անդամների հետ:

Ինչպես հայտնել են ՊՆ-ից, քննարկվել են պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր:

ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը կարևորել է համագործակցության բարձր մակարդակն ու զարգացման հեռանկարները՝ նշելով, որ ձեռքբերումները հնարավոր են եղել Սենատի շարունակական աջակցության շնորհիվ:

Սեդրիկ Պերրինը վերահաստատել է համագործակցության զարգացման գործում Սենատի աջակցության նշանակությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգության սպառնալիքներին առնչվող հարցեր:

Related posts

ԱԺ նախագահին միջնորդագիր է ներկայացվել Արթուր Սարգսյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնության մասին

Ահա և կապը «անձնական կյանքի» ու երկրում օպերատիվ իրավիճակի միջև. վարչապետը պատասխանել է հարցադրումներին

Պուտին-Թրամփ հեռախոսազրույցը տևել է մոտ մեկ ժամ, առանցքում՝ Ուկրաինայի հարցը