Ֆրանսիայի նախագահական ընտրությունների ձայների 95 տոկոսը հաշվարկված է. 27 տոկոսով առաջատարը Մակրոնն է

Ֆրանսիայում կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլում ձայների 95 տոկոսի հաշվարկի արդյունքում, համաձայն նախնական տվյալների, առաջատարը գործող նախագահ Էմանուել Մակրոնն է: Վերջինս ստացել է ձայների 27,41 տոկոսը: 

Ընտրապայքարի մասնակիցներից «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը ստացել է ձայների 24,03 տոկոսը:

Երրորդ տեղում է «Ապստամբ Ֆրանսիա» շարժման առաջնորդ, ծայրահեղ ձախ հայացքներ ունեցող թեկնածու Ժան-Լյուկ Մելանշոնը` 21,57 տոկոս ձայներով: Ռեկոնկիստա շարժման հիմնադիր Էրիկ Զեմուրը ստացել է ձայների 6,97 տոկոսը: Մնացած թեկնածուները 5 տոկոսից պակաս ձայն են ստացել:

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան