Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը ՀՀ-ում է

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը վերադարձել է Եվրոպայի առաջնությունից: Այս մասին հայտնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից։
«Օդանավակայանում մեր թիմին և ՀՖՖ պատվիրակությանը դիմավորել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և երկրպագուները»,-նշում են ֆեդերացիայից:
Նշենք՝ հունվարի 31-ին ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն ավարտեց ելույթները Եվրոպայի առաջնությունում:
Քառորդ եզրափակիչում Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը 0:3 հաշվով զիջեց Խորվաթիայի ընտրանուն և լքեց պայքարը:
Հիշեցնենք, որ Հայաստանի ընտրանին պատմության մեջ առաջին անգամ էր մասնակցում Եվրոպայի առաջնությանը: B խմբում Հայաստանի ազգային հավաքականը 7 միավորով գրավել էր առաջին տեղը:

Related posts

«Telegram» և «WhatsApp» հավելվածներում ստեղծվել են կեղծ օգտահաշիվներ․ ԲԸՏՄ

Պարոն Կարապետյան, բարեկամաբար տեղեկացնում եմ՝ Ձեզ խաբել են, չկա 10 տոկոսանոց անկում գյուղատնտեսության մեջ

Ռուսաստանն ի վիճակի է իրացնել իր գազի ամբողջ ծավալը այլ շուկաներում, եթե Եվրոպան հրաժարվի դրանից. Նովակ