Հռոմում զբոսաշրջիկները կվճարեն 2 եվրո՝ Տրևի շատրվանին մոտենալու համար

Հռոմի քաղաքային իշխանությունները երկու եվրո վճար են սահմանել Տրևի շատրվանին մոտենալու համար՝ այցելուների հոսքը զսպելու և տեղական թանգարաններին աջակցելու համար: Մուտքը տոմսերով է՝ ժամանակի նշումով։

Միջոցառումն այն զբոսաշրջիկների համար է, որոնք երազում են առանց խոչընդոտների լուսանկարվել բարոկկո գլուխգործոցի ֆոնին, որը հայտնի է «Քաղցր կյանք» ֆիլմով: Առաջին արդյունքները հուսադրող են, մարդիկ պակասել են, այցելուները լուսանկարվում են արևի տակ, առանց հրմշտոցի։ Ակնկալվում է, որ նախաձեռնությունը տարեկան մի քանի միլիոն եվրո կբերի:

Միջոցները կօգտագործվեն նաև տեղի բնակիչների համար 12 թանգարաններ և հնագիտական ​​վայրեր անվճար մուտք ապահովելու համար, տոմս չունեցող այցելուներն էլ շատրվանը կկարողանան տեսնել հեռվից:

Տրևի շատրվանը տարեկան գրավում է մոտ 10 միլիոն այցելուի և զգալի գումարներ է ապահովում մետաղադրամներ նետելու վաղեմի ավանդույթի շնորհիվ: Բոլոր եկամուտները փոխանցվում են «Կարիտաս» կաթոլիկ բարեգործական կազմակերպության Հռոմի մասնաճյուղին:

Related posts

Օգոստոսի 24-ին ԱԺ-ն նիստ կգումարի Կառավարության ծրագիրը քննարկելու համար

Անահիտ Ավանեսյանը գործատուների հետ քննարկել է 200000 դրամից պակաս աշխատավարձ ստացող աշխատողներին առողջության ապահովագրության համակարգ ընդգրկելու ընթացակարգը

Սահմանապահ զորքերում ամփոփվել են 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները. տրվել են ցուցումներ՝ ծառայության արդյունավետության բարձրացման ուղղությամբ