Ֆինլանդիայի և Շվեդիայի խորհրդարանների խոսնակները կայցելեն Թուրքիա՝ քննարկելու ՆԱՏՕ-ին իրենց անդամակցության հարցերը

Ֆինլանդիայի և Շվեդիայի խորհրդարանների խոսնակները հունվարին կայցելեն Թուրքիա՝ քննարկելու ՆԱՏՕ-ին իրենց անդամակցության հետ կապված հարցերը։ Այս մասին հայտնել է Թուրքիայի խորհրդարանի ղեկավար Մուստաֆա Շենթոփը։

​​​​«Շվեդիան և Ֆինլանդիան Թուրքիային մի շարք խոստումներ են տվել։ Մենք հետևում ենք դրանց կատարման գործընթացին։ Հունվարին Թուրքիա կժամանեն երկու երկրների խորհրդարանների ղեկավարները։ Տեսնում եմ, որ նրանք դրական և վճռական են տրամադրված։ Շվեդիան և Ֆինլանդիան ցանկանում են անդամակցել ՆԱՏՕ-ին, որպեսզի ամրապնդեն իրենց ազգային անվտանգությունը։ Մենք պետք է դրան հավատանք, դրա համար նրանք պետք է կոնկրետ քայլեր անեն։ Թուրքիան այդ լույսի ներքո որոշում կկայացնի ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հարցի շուրջ»,- ասել է Շինթոփը։

Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտնել էր, որ Անկարան կվավերացնի Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ արձանագրությունները միայն այդ երկրների ստանձնած պարտավորությունների կատարումից հետո, ինչը, ըստ պաշտոնյայի, մինչ օրս տեղի չի ունեցել։

Related posts

Արդյունավետ հանդիպում ունեցա ԱՄԷ նախագահի հետ․ Նիկոլ Փաշինյան

Տաքսիում թողած պայուսակում հայտնաբերվել են մարտական նռնակ, անձնագիր, բանկային ու սոցիալական քարտեր

Որ քաղաքներում է մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան