«Ֆեյսբուք»-ն արգելել է թալիբների հետ կապված ցանկացած բովանդակություն

Ամերիկյան «Ֆեյսբուք» ընկերությունն արգելել է «Թալիբան» ահաբեկչական շարժման հետ կապված բովանդակության տարածումը «Ֆեյսբուք», «Ինստագրամ» սոցիալական ցանցերում և «WhatsApp» մեսենջերում:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ շարժումը պատժամիջոցների տակ է գտնվում որպես ահաբեկչական կազմակերպություն՝ համաձայն ԱՄՆ օրենսդրության:

«Մենք արգելել ենք նրանց օգտվել մեր ծառայություններից՝ համաձայն վտանգավոր կազմակերպությունների դեմ մեր քաղաքականության»,- հայտնել է «Ֆեյսբուք»-ի ներկայացուցիչը:

Նշվում է նաև, որ «Ֆեյսբուք»-ը կհեռացնի թալիբների կամ նրանց անունից վարվող օգտահաշիվները, ինչպես նաև այն էջերը, որոնցում կան արտահայտություններ՝ ուղղված շարժմանն աջակցելուն: Ընկերության ներկայացուցիչը հայտարարել է, որ «Ֆեյսբուք»-ում ստեղծել են հատուկ խումբ, որի անդամները հետևում են գրառումներին, նկարներին, տեսանյութերին և այլ բովանդակությանը և անհրաժեշտության դեպքում հեռացնում են դրանք:

Related posts

Քոլեջների ընդունելության նոր կարգ՝ թվային ձևաչափով

ԿԸՀ-ն Դատախազությանն է վերադարձրել Գագիկ Ծառուկյանի և «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք թեկնածուների վերաբերյալ միջնորդությունները

Հանցավոր ծագում ունեցող 29.4 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե