Ֆարերյան կղզիներում տեղի է ունեցել հարյուրավոր կետերի զանգվածային սպանդ

Դանիային պատկանող Ֆարերյան կղզիներում տեղի է ունեցել հարյուրավոր կետերի զանգվածային սպանդը. տեղացիները, դանակներով զինված, լողափում սպանել են կենդանիներին, ինչի հետևանքով փիրուզագույն ջուրը վերածվել է «արյան ծովի»:

Tert.am-ի փոխանցմամբ այս մասին հայտնում է Daily Mail-ը: Ավանդույթն ունի հազարամյա պատմություն. ձկնորսները նավակներով շրջապատում են կետերին ու դելֆիններին՝ նրանց մղելով դեպի ծաղծաղ ջրեր, որտեղ էլ այնուհետև սպանում են նրանց: Տեսարանն ահավոր է. լողափն ու ջուրն ամբողջությամբ ներկվում են կարմիրով:

Հայտնի է, որ այս ավանդույթը խստորեն դատապարտում են կենդանիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները:

Related posts

Գևորգ Մելիքսեթյանը նշանակվել է ԲՏԱ նախարարի տեղակալ

Оգոստոսի 1-ից հոկտեմբերի 25-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ

Ջրհեղեղից տուժածները փոխհատուցում կստանան