Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ

Երևան քաղաքում

սեպտեմբերի 21-ի ցերեկը, 22-24-ին՝ ժամանակ առ ժամանակ, սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում՝ 18-21 մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում

Սեպտեմբերի 21-ի ցերեկը, 22-24-ին՝ ժամանակ առ ժամանակ, շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կտեղա կարկուտ։ Սեպտեմբերի 21-ի ցերեկը, 22-23-ին առանձին վայրերում անձրևները կլինեն ինտենսիվ։ Առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ։ Սեպտեմբերի 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի։

Related posts

Բրազիլիայում օդապարիկ է կործանվել. հայտնի է 8 զոհի մասին. տեսանյութ

Եմենի հութիները կհարվածեն Կարմիր ծովում ամերիկյան նավերին, եթե ԱՄՆ-ը հակամարտության մեջ մտնի Իրանի հետ

Ընդհանուր առմամբ Իսրայելից տարհանվել է երկու տասնյակ ՀՀ քաղաքացի. Անի Բադալյան