Օդի ջերմաստիճանը մայիսի 12-ի ցերեկը կնվազի 2-4, այնուհետև աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով

Մայիսի 12-ի գիշերը, 13-ին, 15-ի ցերեկը հանրապետության առանձին շրջաններում, 12-ի և 16-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Մայիսի 14-ին, 15-ի և 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ արևմտյան, 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 12-ի ցերեկը կնվազի 2-4, այնուհետև աստիճանաբար կբարձրանա 4-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` 8-10 աստիճանով:

Երևանում մայիսի 12-ի և 16-ի ցերեկը սպասվում է անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ: Մայիսի 13-15-ը, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Related posts

2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ

Հայտնի է «Հայաստան» դաշինքի ցուցակից մանդատ ստացած պատգամավորների անունները