Հեռուստալրագրող Արմինե Ճաղարյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Հեռուստալրագրող Արմինե Ճաղարյանի ողբերգական մահվան դեպքի առթիվ ՀՀ Լոռու մարզի դատախազությունում, ՀՀ ՔԿ Լոռու մարզային վարչությունում նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի (Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը) 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով: Այս մասին տեղեկացրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

«Քրեական գործը, դեպքի հանգամանքների լիարժեք և համակողմանի պարզմանն ուղղված կոնկրետ գործողություններ կատարելուն ուղղված գրավոր ցուցումով, ուղարկվել է ՀՀ ՔԿ Լոռու մարզային վարչություն՝ նախաքննություն կատարելու համար:

Ցավակցում եմ մեր գործընկերուհու հարազատներին, մտերիմներին, կոլեգաներին»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Աբրահամյանը:

 

Հեռուստալրագրող Արմինե Ճաղարյանի ողբերգական մահվան դեպքի առթիվ ՀՀ Լոռու մարզի դատախազությունում, ՀՀ ՔԿ Լոռու մարզային…

Опубликовано Gor Abrahamyan Среда, 11 мая 2022 г.

Related posts

Մ15 ԵԱ․ Էրիկ Պապոյանը՝ ոսկե մեդալակիր, Տիգրան Կոլոտյանը՝ փոխչեմպիոն

Հայաստանը թվային զարգացումը համարում է կայուն աճի հիմնական ուղղություններից մեկը. վարչապետ

Մահվան ելքով վրաերթ՝ Գյումրիում. «Opel»-ը վրաերթի է ենթարկել 58-ամյա կնոջը