Օդի ջերմաստիճանը հուլիսի 4-ին կբարձրանա 2-3 աստիճանով, հուլիսի 5-ին նույնքան կնվազի. սպասվում են տեղումներ

Հանրապետության տարածքում հուլիսի 3-ին՝ ցերեկը, 4-6-ի գիշերը և կեսօրից հետո, 7-8-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 5-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։

Քամին՝ հյուսիսարևմտյան, 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 19-23 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 4-ին կբարձրանա 2-3 աստիճանով, հուլիսի 5-ին նույնքան կնվազի։

Երևան քաղաքում հուլիսի 3-ի երեկոյան ժամերին, հուլիսի 4-5-ի գիշերը և երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 6-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սպասվում է քամու ուժգնացում ամպրոպի ժամանակ՝ 17-21 մ/վ, երեկոյան ժամերին՝ 15-18 մ/վ։

Related posts

Արման Սահակյանը 2 ամսով կալանավորվեց. Հակակոռուպցիոն կոմիտե

Զելենսկին բաց նամակով դիմել է Պուտինին

Շուրջ 200 մլն արժեքով գույքի նկատմամբ պաշտոնեական լիազորությունների չարաշահում և փողերի լվացում. 7 անձի վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում