Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն

Երևան քաղաքում հունվարի 16-ի և 18-ի ցերեկը, 20-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն։ Հունվարի 17-ին, 18-ի գիշերը, 19-ին, 20-ի ցերեկը, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում հունվարի 16-ի ցերեկը, 17-ին, 18-19-ի ցերեկը, 20-ին առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն։ Հունվարի 18-19-ի գիշերը և 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիսարևմտյան, 2-4 մ/վ, հունվարի 17-20-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը 16-17-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա՝ 2-3 աստիճանով։

Related posts

Հրդեհ Գյումրու կտորի արտադրամասերից մեկում

Տեխասում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով զոհվել է ավելի քան 50 մարդ, այդ թվում՝ 15 երեխա

Տանձուտ գյուղում այրվել է մոտ 3000 հակ անասնակեր