ԶՈՒ-ում միջավայրը երբեմն այնպիսի խնդրահարույց իրավիճակներ է ունենում, որը հանգեցնում է ինքնասպանությունների. ՄԻՊ

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Ես կուզեմ խոսել այս ոլորտում պետության պարտավորությունների մասին, որովհետև շատ խնդիրներ ի հայտ են գալիս այն պատճառով, որ ԶՈՒ-ում միջավայրը այնպիսի խնդրահարույց իրավիճակներ է երբեմն ունենում, որը հանգեցնում է ոչ կանոնադրային հարաբերությունների պատճառով ինքնասպանությունների, ինքնավնասումների դեպքերի և այլն: Բնականաբար, սա ընդhանուր դաշտն է դարձնում խնդրահարույց, նաև քաղաքացիների մոտեցումները այս հարցի վերաբերյալ: Այդ մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Կառավարության նիստում արած հայտարարությանը:

«Այո, միանշանակ պետք է քաղաքացիների պարտականության վերաբերյալ խոսել և խոսել հանրային իրազեկումների կրթության մասին, բայց միանշանակ պետք է խոսել նաև պետության պարտավորության մասին՝ բացառելու այս դեպքերը: Մենք այս առումով գուցե որոշակի զարգացումներ ունենք, բայց ես համարում եմ, որ այս առումով մենք ունենք նաև շատ խնդրահարույց թերություններ, և դրանց զարգացման ուղղությամբ պետք է լուրջ աշխատանքներ իրականացնենք: Այսինքն՝ դեֆորմացիաների պատճառները կարող են տարբեր լինել, բայց պետությունը իր պարտավորությունները պետք է անմիջականորեն կատարի»,- նշեց Անահիտ Մանասյանը:

Related posts

Հենց այդտեղ է, որ ժողովրդավարությունը սպանվել է. Հակոբ Արշակյանը՝ Մարտի 1-ի և Հոկտեմբերի 27-ի բացահայտման մասին

Հաստատվել են բուհերի 2025-2026 ուստարվա մագիստրատուրայի ընդունելության անվճար տեղերը

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Խնածախի ուղղությամբ, բնակելի տան տանիք է վնասվել