Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 17-20 աստիճանով

Հունվարի 19-ին և 19-ի լույս 20-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին վայրերում ինտենսիվ, լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիույթուն, ճանապարհներին մերկասառույց։ Օդի ջերմաստիճանը 19-22-ին աստիճանաբար կնվազի 17-20 աստիճանով։

 

Հանրապետության տարածքում՝

Հունվարի 17-ի ցերեկը, 21-ի ցերեկը, 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 18-19-ը, 20-ի գիշերը բոլոր շրջաններում, 20-ի ցերեկը և 21-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 18-ին՝ միայն լեռնային շրջաններում, իսկ 19-ից՝ բոլոր շրջաններում՝ ձյան տեսքով։

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-8 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հունվարի 19-22-ն աստիճանաբար կնվազի 17-20 աստիճանով։

Related posts

Ընդգծվել է խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունը. Տիրանայում հանդիպել են Փաշինյանն ու Էդի Ռամայը

Վայր եմ դնելու մանդատս ու այլևս չեմ զբաղեցնելու համայնքի ղեկավարի պաշտոնը. Դիանա Գասպարյան

Հանդիպում ունեցա Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հետ. Փաշինյան