Հակոբ Արշակյանն այցելել է ռազմական նշանակության սարքեր արտադրող գործարան

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն այցելել է Էջմիածնի սարքաշինական գործարան: Այս մասին հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Գործարանի հիմնական արտադրատեսականին քաղաքացիական և ռազմական նշանակության սարքեր են` օդանավերի լուսատու սարքեր, օդանավում գտնվող որոշ սարքերի ճշգրտությունը ստուգող սարքավորումներ և այլն:

«Նախարարին մանրամասն ներկայացվել է գործարանում ընթացող արտադրական պրոցեսներն ու առկա հնարավորությունները: Գործարանի գլխավոր տնօրեն Միքայել Ղազարյանը նախարարին տեղեկացրել է, որ գործարանում կան նաև խորհրդային տարիներին արտադրված հաստոցներ, որոնք հայ մասնագետների հմուտ ձեռքերի շնորհիվ ժամանակակից CNC հաստոցների են վերածվել»,–նշված է հաղորդագրության մեջ:

Արշակյանը կարևորել է հատկապես գործարանի սեփական պրոդուկտների արտադրական պրոցեսն ու մասնագետների փորձառությունը՝ ընդգծելով տեղական արտադրանքի կիրառության կարևորությունը մեր երկրի պաշտպանական ոլորտում: Էջմիածնի սարքաշինական գործարանը համալրված է բոլոր տիպի մեխանիկական մշակման սարքերով, հավաքման արտադրամասերով, էլեկտրոնիկայի մասով էլ՝ պատրաստող և ստուգող լաբորատորիաներով:

Էջմիածնի սարքաշինական գործարանի տնօրենն էլ նախարարին ասել է, որ իրենք պատրաստ են ավելի ակտիվ համագործակցել այդ ուղղությամբ տարվող աշխատանքներում: Ներկայացված արտադրանքի հիմնական պատվիրատուն Ռուսաստանի Դաշնությունն է, սակայն ռազմական ոլորտում գործարանը համագործակցում է Հայաստանում գտնվող այլ ռազմական գործարանների հետ, որպես ամբողջական շղթայի մի մաս որոշ ռազմական նշանակության արտադրատեսակների մասեր պատրաստվում են հենց այս կառույցում:

 

Related posts

ԱՄՆ-ն շարունակում է հավատալ, որ խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր է․ Պատել

Հոսանքազրկումներ՝ Երևանում և մարզերում

Երևանում՝ նոր կառուցվող շենքի բակում, տղամարդու դի է հայտնաբերվել