ՀԷՑ-ի պետականացումը նոր նախաձեռնությամբ պետք է իրականացնենք. Ալեքսանյան

Խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն անդրադարձավ Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված նախագծին, համաձայն որի՝ նախատեսվում է պետությանը լծակներ տալ՝ միջամտելու ՀԷՑ-ի կառավարմանը:

Լրագրողի դիտարկմանը, թե նախագիծը կառավարման հարց է լուծում, ՀԷՑ-ը պետականացնելը նո՞ր նախաձեռնությամբ է իրականացվելու, Վահագն Ալեքսանյանը պատասխանեց. «Այո՛, նոր նախաձեռնությամբ պետք է իրականացնենք: Մանրամասներն իրավաբանները կներկայացնեն»:

Հարցին՝ պետությունը պատրա՞ստ է վճարել սեփականատիրոջը, քանի որ ի տարբերություն ազգայնացման՝ պետականացումը սեփականատիրոջը փոխհատուցում է ենթադրում, Վահագն Ալեքսանյանը պատասխանեց. «Օրենքն ինչ պահանջ ունենա, իրավական գործընթացի ինչ ճանապարհ նախանշի սրա համար, այդ ճանապարհով էլ պետք է անցնենք»:

Ճշտող հարցին՝ նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվելու դեպքում ՀԷՑ-ը շարունակելու է մնալ սեփականատիրոջը, պարզապես Կառավարությո՞ւնն է կառավարման լծակներ ձեռք բերում, Վահագն Ալեքսանյանը պատասխանեց. «Այո՛, այս փոփոխությունները նման հնարավորություն են տալիս»:

Հարցին՝ ե՞րբ է այդ հնարավորությունից պատրաստվում օգտվել պետությունը, պատգամավորը տեղեկացրեց՝ առաջիկայում այդ մասին կխոսեն, և հավելեց, որ այդ հարցը նախ պետք է լայնորեն քննարկվի թիմի ներսում և իրավաբան գործընկերների հետ:

Related posts

Սուրյա տատի խալաթը նոր ռեսուրս՝ անձրևի դեմ պայքարում

Բաքուն չի արձագանքել Ադրբեջանում ձերբակալված լրագրողներին այցելելու Մոսկվայի խնդրանքին. Զախարովա

Վարչապետը և «Տրաֆիգուրա»-ի նախագահը քննարկել են հանքարդյունաբերության ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր