Քրեական ոստիկանների բացահայտման արդյունքում հայտնաբերվեց 5 կգ մարիխուանա․ երկու անձ կալանավորվել է

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին հերթական օպերատիվ տեղեկությունը, որ մաքսանենգ ճանապարհով Հայաստան է ներկրվելու առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:

Տեղեկությունն իրացնելիս քրեական ոստիկանները համագործակցեցին Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության ու Կոտայքի մարզի պարեկների հետ։ Մայիսի 26-ին՝ ժամը 20․50-ին, Երևան-Աշտարակ ճանապարհին իրավապահները հայտնաբերեցին 44-ամյա տղամարդկանց, ձերբակալեցին և «Տոյոտա Կորոլա» մակնիշի ավտոմեքենան հանդերձ տեղափոխեցին Համայնքային ոստիկանության Դավթաշենի բաժին։

Տղամարդկանցից մեկի խուզարկությամբ հայտնաբերվեց մոտ հինգ կիլոգրամ մարիխուանայով լցված պոլիէթիլային տոպրակ, իսկ մյուսի մոտ նույն զանգվածով լցված փաթեթ։

Մայիսի 27-ին նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում երկուսի նկատմամբ էլ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Նրանք կալանավորվել ու տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկ։

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։

Related posts

Արտահանման արգելք է սահմանվել ՀՀ-ից ցորեն ապրանքատեսակի նկատմամբ

Կապահովվի «Ղարաբաղից տեղահանված անձանց ինքնազբաղվածության խթանում» միջոցառման իրականացումը ևս 200 շահառուի համար

Կբացվի առաջին արհեստական բանականության գործարանը