Ռուսները 2025 թվականին ստացել են 619 հազար շենգենյան վիզա

Եվրահանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն՝ Ռուսաստանի քաղաքացիները 2025 թվականին ստացել են շուրջ 619 հազար շենգենյան վիզա։

Տրված վիզաների քանակով Ռուսաստանին գերազանցել են միայն Չինաստանի, Թուրքիայի և Հնդկաստանի քաղաքացիները։

Միևնույն ժամանակ, մինչև համավարակն ու Ուկրաինայի պատերազմի սկսվելը, 2019 թվականին Ռուսաստանը առաջատարն էր ստացված շենգենյան վիզաների թվով․ այդ ժամանակ ռուսաստանցիները ստացել էին ավելի քան 4 միլիոն վիզա։

Առանձին երկրների ցուցանիշներով՝

  • Գերմանիան 2025 թվականին ռուսաստանցիներին տրամադրել է շուրջ 23,5 հազար վիզա, մինչդեռ 2019-ին այդ թիվը գերազանցում էր 300 հազարը,
  • Ֆրանսիան տրամադրել է 157 հազար վիզա,
  • Իտալիան ավելի քան 160 հազար։

Փորձագետները նշում են, որ վերջին տարիներին Եվրոպա մուտքի սահմանափակումները, ավիաչվերթների կրճատումը և քաղաքական լարվածությունը զգալիորեն փոխել են ռուսաստանցիների ճամփորդական հոսքերը դեպի Եվրոպա։

Related posts

Հայաստանի Մ16 հավաքականը հաղթեց Մոլդովային և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ

Որքա՞ն գումար կվերադարձնի Կապսի ջրամբարի նախկին կապալառուն

Ռուսաստանն ու Ուկրաինան գիշերային հարձակումներ են իրականացրել