ՔՊ խմբակցությունը որոշել է ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնից հեռացնել Իշխան Սաղաթելյանին

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որոշում է կայացրել Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնից հեռացնել ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանին, Վահե Հակոբյանին էլ հեռացնել ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից:

Տեղեկությունը «Լուրեր»-ի հետ զրույցում հաստատեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

Պատճառը բացականե՞րն են, թե՞ այլ հիմքեր կան. հարցին Կոնջորյանը չպատասխանեց՝ նշելով, որ առաջիկայում մանրամասներ կներկայացնեն:

Ավելի վաղ հայտնել էինք՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր հայտարարել էր՝ մոտ օրերս խորհրդարանը քննարկելու է բացակաների թույլատրելի շեմը հատած պատգամավորներին մանդատներից զրկելու հարցը:

Related posts

Բուհերում շուրջ 400 մլն դրամի գերավճար է ձևավորվել․ 67 մլն դրամ վերադարձվել է շահառուներին. ՊՎԾ

Նիկոլ Փաշինյանը ներկա է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնին

Քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել