«Ցտեսությո՛ւն, հայրի՛կ». Շատունովի երեխաները հորը վերջին հրաժեշտից լուսանկար են հրապարակել

Ռուսական էստրադայի աստղային ներկայացուցիչ Յուրի Շատուինովի կինն ու երեխաները, երգչի մահից հետո, ժամանել են Ռուսաստան: Նրանք այցելել են Մոսկվայի Տրոեկուրովսկի գերեզմանատան սգո սրահ:

Նրանք որոշել են հրապարակայնորեն հրաժեշտ տալ ընտանիքի անդամին, գրում է womanhit.ru-ն:

«Ցտեսությո՛ւն, հայրի՛կ»,- գրել են Շատունովի երեխաներն իրենց սոցիալական ցանցերում՝ տեղադրելով լուսանկար, որտեղ կանգնած են հանգուցյալի դագաղի մոտ։

Հրաժեշտի արարողությունը փակ էր։ Դրանից հետո հանգուցյալին ուղարկել են դիակիզման։

Ռուսական Ласковый май խմբի նախկին մենակատար Յուրի Շատունովը մահացել է 48 տարեկանում։ Նրա մահվան պատճառը սրտի սուր անբավարարությունն էր։

Related posts

Թրամփը ցանկանում է հանդիպել Պուտինի և Սի Ծինփինի հետ՝ քննարկելու միջուկային զենքի հարցը. Ռուբիո

Վարչապետը ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը

Գևորգ Պապոյանը Ժնևում ներկայացրել է Հայաստանի տնտեսության զարգացման հիմնական ուղղություններն ու ներդրումային առաջնահերթությունները