ՔՊԿ վարչության նիստի ժամանակ Հովիկ Աղազարյանը չի հերքել կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքի մասով լուրը. Կոնջորյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստի ժամանակ Հովիկ Աղազարյանը չի հերքել այդ տեղեկատվությունը: Այդ մասին Ազգային ժողովի ճեպազրույցների ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ արձագանքելով հարցին, թե ինչպես է Հովիկ Աղազարյանը պարզաբանել կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքի մասով մեղադրանքները:

«Առնվազն այն կտորներով, որոնց մասին, որ խոսվել է վարչության նիստի ժամանակ, ինքը չի հերքել»,- ասաց նա և հավելեց, որ փակ քննարկման ժամանակ հնչած տեղեկատվությունը, որն այդ թվում վերաբերում է ոչ թե ներքաղաքական, այլ պետական, ազգային անվտանգության և այլ հարցերի, արտահոսք է կազմակերպվել:

«Տարբեր գործերով վարույթներ կային հարուցված, որտեղ Հովիկ Աղազարյանի անունը նաև շոշափվում էր: Երբ գործողություններ են իրականացվել այդ վարույթների շրջանակներում, ըստ էության, դուրս են եկել նաև այլ ինֆորմացիաների վրա»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե ստացվում է՝ Հովիկ Աղազարյանը ճնշումներին չի տրվել, Կոնջորյանը պատասխանեց. «Եթե մենք ճնշեինք, Հովիկ Աղազարյանը մանդատը շուտվանից կդներ: Մենք հենց այդ է՝ չենք ճնշել»:

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արգիշտի Քյարամյանի և Հովիկ Աղազարյանի մասնակցությամբ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպից հետո խնդրանքով դիմել էր պատգամավորին՝ նրան հորդորելով վայր դնել մանդատը:

Նախօրեին Աղազարյանը հայտարարել էր, թե «ստիպված է մերժել վարչապետի խնդրանքը»:

Ավելի ուշ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշմամբ Հովիկ Աղազարյանը հեռացվել էր կուսակցությունից՝ պետական և կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերի, ինչպես նաև հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումների պատճառաբանմամբ։

Related posts

Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Յոշիակի Դեյմոն Հագիվարային

ՃՏՊ Ազատավան գյուղում. կա տուժած

Աշոցքի ոլորաններում բեռնատարի վրա տեղադրված խցիկը, որում եղել է 4 ավտոմեքենա, պոկվել ու ընկել է