Հարավային Կորեայի խորհրդարանը հայտարարել է նախագահի իմփիչմենթի քվեարկության օրը

Դեկտեմբերի 6-7-ը Հարավային Կորեայի խորհրդարանը պետք է քվեարկի նախագահ Յուն Սոկ Յոլի իմփիչմենթի օրինագիծը։ Այն ընդունելու համար խորհրդարանում պահանջվում է 300 ձայնից 200-ը, այդ առումով ընդդիմությունը պետք է ստանա իշխող կուսակցության առնվազն 18 պատգամավորի աջակցությունը, հաղորդում է Yonhap գործակալությունը:

Եթե ​​իմփիչմենթը հաստատվի, նախագահը կհեռացվի պաշտոնից՝ մինչև Սահմանադրական դատարանի որոշումը։

Երեքշաբթի լույս չորեքշաբթի գիշերը Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը հայտարարել է ռազմական դրություն մտցնելու մասին՝ «հյուսիսկորեական ուժերից երկիրը մաքրելու և լիբերալ ​​սահմանադրական կարգը պահպանելու համար»։ Նրա խոսքով՝ հարավկորեական ընդդիմության փորձերը՝ իմփիչմենթի ենթարկելու մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, սպառնում են կաթվածահար անել իշխանությունը։ Հարավային Կորեայի խորհրդարանը քվեարկել է ռազմական դրությունը դադարեցնելու օգտին, և նախագահն ընդունել է որոշումը։

Related posts

Առնվազն 20 զոհ, 52 վիրավոր՝ Դամասկոսի Սբ Եղիա հույն ուղղափառ եկեղեցում ահաբեկչական պայթյունի հետևանքով

Վարչապետը հետևել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլի հանդիպմանը

Մենք երբեք չենք զիջելու Իրանի անկախության և ինքնիշխանության հարցում. Արաղչի