Քննիչներն ԱԺ-ում են․ պատգամավոր Մհեր Սահակյանը ոստիկանության բաժին է տարվել

ՀՀ Ազգային ժողովում պատգամավորների միջև տեղի ունեցած միջադեպի մասին ՀՀ քննչական կոմիտեում ստացվել է ահազանգ։

Այս մասին հայտնում է ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

«Այս պահին քննիչները դեպքի վայրում են, իրականացնում են կատարվածի նախնական հանգամանքները պարզելուն ուղղված գործողություններ։

Ներկա պահին կարող եմ միայն ասել, որ պատգամավորներից մեկը տարվել է Ոստիկանության բաժին, մեկ այլ պատգամավոր բուժօգնության է դիմել բուժհաստատություն։

Որոշակի տվյալների ձեռքբերումից հետո ՀՀ քննչական կոմիտեն հնարավորինս սեղմ ժամկետներում պաշտոնական տեղեկատվություն կտարածի»։

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Քիչ առաջ, ԱԺ պետաիրավական հանձնաժողովում փակ քննարկման ժամանակ, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը հարձակվել է հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի վրա, հարվածել, մարմնական վնասվածքներ հասցրել վերջինիս և փախել»։

Related posts

Նոր ուղղություններից դեպի «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններ ուղևորափոխադրում իրականացնող ավիաընկերությունները պետական աջակցություն կստանան

Գյումրու օդանավակայանի ենթակառուցվածքը բավականին լավ վիճակում է. Փաշինյան

Ոնց որ մեր երկրում կան կարծրատիպեր, որ կանանց թույլ չեն տալիս աշխատել, մեր երկրում կան նույնպիսի կարծրատիպեր, որ տղաներին թույլ չեն տալիս սովորել.Փաշինյան