71-ամյա եղբայրը դանակահարել էր 69-ամյա եղբորը

Մարտի 30-ին, ժամը 01.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Սևանի փողոցից որովայնի պատռած վերքով բուժօգնության է տեղափոխել 69-ամյա մի տղամարդու: Հիվանդանոց օպերատիվ խումբ է մեկնել: Ըստ հիվանդանոց տեղափոխվածի 71-ամյա եղբոր՝ նա վնասվածքը ստացել էր աշխատավայրում էլեկտրական տաքացուցիչի վրա ընկնելու հետևանքով:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում, սակայն, այլ բան է պարզվել: Գիշերվա ժամը մեկի սահմաններում հիվանդանոց տեղափոխվածի աշխատավայրում եղբայրները վիճաբանել են, այդ ընթացքում ավագ եղբայրը դանակահարել էր կրտսերին:
Բացատրական աշխատանքի շնորհիվ 71-ամյա տղամարդը ներկայացել է քննչական բաժին և տվել խոստովանական ցուցմունք:
Դանակն առգրավվել է:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան