Քննարկվել է Ճապոնիայում հայկական կոնյակների մասին տեղեկացվածության բարձրացման հարցը

Ճապոնիայում ՀՀ դեսպան Արեգ Հովհաննիսյանը հանդիպել է Ճապոնիայում «ARARAT» հայկական կոնյակների պաշտոնական ներկրող «PromtecBIZ» ընկերության ղեկավար Յոկո Էնդոյի և Հայաստանի զբոսաշրջային ոլորտի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերող «Japan-Russia Travel Service» զբոսաշրջային ընկերության ներկայացուցիչ Մանաբու Ֆուկուիի հետ:

Հանդիպմանը քննարկվել են Ճապոնիայում հայկական կոնյակների մասին տեղեկացվածության բարձրացման հարցը, այլ հայկական ալկոհոլային խմիչքների ներկրման հնարավորությունը, դեպի Հայաստան ճապոնացի զբոսաշրջիկների այցերի կազմակերպումը և այդ համատեքստում նաև ուսանողական և միջբուհական շփումների աշխուժացումը, համատեղ միջոցառումների անցկացումը և մի շարք այլ հարցեր

Related posts

Հաղթանակ թաղամասում ողբերգական հրդեհի հետևանքով մահացածներից մեկը նորածին է, մյուս 2-ը՝ տատիկները. մանրամասներ

«Գորիս» ՔԿՀ-ի պաշտոնատար անձը կաշառքի դիմաց դատապարտյալին թմրամիջոց է իրացրել. քրեական վարույթը դատարանում է

Հրդեհ Երևանի տներից մեկում. հայտնաբերվել է երեք քաղաքացու դի