«Վիվա Արմենիա»-ն ձեռք կբերի «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը. ՀԾԿՀ-ն համաձայնություն է տվել գործարքին

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հավանություն է տվել «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը «Վիվա Արմենիա» ընկերության վաճառելու գործարքին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը գործարքին հավանություն է տվել հուլիսի 2-ին կայացած նիստի ժամանակ։ ՀԾԿՀ-ն գործարքին հավանություն տալու մասին  «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ»-ի հայտը ստացել է մայիսի 7-ին։ ՀԾԿՀ-ն մայիսի 12-ին գործարքի վերաբերյալ գրություն է ուղարկել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, որտեղից հունիսի 26-ից պատասխանել են, որ առարկությունների չունեն։ Գործարքի վերաբերյալ առարկություն չի հայտնել նաև Ազգային անվտանգության ծառայությունը, ինչի մասին ևս ԲՏԱ նախարարությունը ծանուցել է ՀԾԿՀ-ին։ ՀԾԿՀ-ն, ուսումնասիրելով հայտը, պարզել է, որ գործարքը մերժելու հիմքեր չկան, ուստի որոշել է համաձայնություն տալ  «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ընկերության 100 տոկոս բաժնեմասերը «Վիվա Արմենիա» ընկերությանը վաճառելուն։ Նշվում է, որ գործարքը պետք է իրականացվի ՀԾԿՀ-ի կողմից դրան հավանություն տալու որոշման ուժի մեջ մտնելուց հետո՝ հաջորդող 6 ամիսների ընթացքում։

Related posts

«Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում սրբազաններից որևէ մեկի առողջական վիճակը չի վատթարացել․ հերքում

Ռուսաստանն անկեղծորեն շահագրգռված է եղբայրական Հայաստանի կայունությամբ. Զախարովա

ՌԴ դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ