Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև համագործակցության և հարաբերությունների զարգացման հեռանկարները

Հունիսի 1-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի Թագավորության արտաքին հարաբերությունների պետնախարար Ադել Բին Ահմեդ Ալ-Ջուբեյրի հետ:

Կողմերը քննարկել են Հայաստանի ու Սաուդյան Արաբիայի միջև համագործակցության երկկողմ և բազմակողմ օրակարգերի ձևավորման, հարաբերությունների զարգացման հեռանկարները:

Հեռախոսազրույցի ընթացքում նշվել է երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի ակտիվացման և ներդրումային ծրագրերի իրականացման կարևորությունը։

Նախարար Միրզոյանը զրուցակցին տեղեկացրել է, որ Հայաստանն աջակցում է «World Expo 2030»-ը Ռիադում անցկացնելու Սաուդյան Արաբիայի հայտին:

Related posts

Հրշեջ-փրկարարները մեկուսացրել են Աշտարակի խճուղում բռնկված հրդեհը

Անի Ավետիսյանը նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ

Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթին կմասնակցի մեկ ընկերություն․ ՀՌՀ