Քննարկվել են Երևանի և Աստանայի միջև առևտրատնտեսական և հումանիտար-մշակութային ոլորտներում համագործակցության հարցեր

2025 թ. օգոստոսի 5-ին Ղազախստանում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը հանդիպում է ունեցել Աստանայի ակիմ (քաղաքապետ) Ժենիս Կասիմբեկի հետ: Այս մասին տեղեկացնում են Ղազախստանում ՀՀ դեսպանությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Երևանի և Աստանայի միջև առևտրատնտեսական և հումանիտար-մշակութային ոլորտներում՝ քույր քաղաքներ դառնալու մասին 2024 թվականին ընդունված համաձայնագրի շրջանակներում համագործակցության առաջմղմանն առնչվող հարցեր:

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Հայաստանի և Ղազախստանի ժողովուրդների

ականավոր ներկայացուցիչների հիշատակի հավերժացման առնչությամբ բարձր մակարդակում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործմանը։

Դիտարկվել են նաև Աստանայում Հայաստանի դեսպանության գործունեության պայմանների արդիականացմանը միտված հարցեր՝ հայ-ղազախստանյան միջպետական հարաբերությունների զարգացման հեռանկարների հաշվառմամբ:

Related posts

Կասեցվել է «Աշտարակ միլկ» ընկերության կաթի մթերման կետի արտադրական գործունեությունը

Էբոլան տարածվում է Աֆրիկայում. ՀՀ-ում տարածման ռիսկը ցածր է

Օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում և Սյունիքում կբարձրանա 5-7 աստիճանով