ՔԿԾ բերված հանձնուքից հայտնաբերվել է տարբեր տեսակի թմրամիջոցների նմանվող 14 փաթեթ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը շարունակում է անզիջում պայքարը ապօրինի թմրաշրջանառության դեմ: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից:
Պայքարի շրջանակներում ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողների կողմից կանխվել է մեծ քանակությամբ թմրամիջոցներին նմանվող զանգվածների ներթափանցումը հիմնարկ:
Այսպիսով՝ հիմնարկի օպերատիվ և անվտանգության ապահովման բաժինների ծառայողները, նախապես ստացված տվյալներն իրացնելիս, հոկտեմբերի 16-ին՝ ժամը 15:15-ի սահմաններում, զննության են ենթարկել քաղաքացի Գ. Մ.-ի կողմից կալանավորված անձ Ա.Բ.-ի անվամբ բերված հանձնուքը:
Զննության արդյունքում խաշած մսի ոսկորի միջից հայտնաբերվել է 14 փաթեթ՝ ըմդհանուր 34,58 գրամ քաշով, տարբեր տեսակի թմրամիջոցների նմանվող զանգվածներով: Ըստ այդմ՝ փաթեթներից չորսում առկա է եղել մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 10,42 գրամ քաշով զանգված, յոթում՝ մարիխուանային նմանվող, ընդհանուր 17,27 գրամ քաշով զանգված: Երկու փաթեթներում առկա է եղել հերոին տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 5,86 գրամ քաշով զանգված, ևս մեկ փաթեթում՝ ափիոնին նմանվող, 1,03 գրամ քաշով զանգված:
Քաղաքացի Գ. Մ.-ն նշել է, որ իրեն՝ որպես տաքսու վարորդի, խնդրել են կալանավորված անձ Ա.Բ.-ի անվամբ հանձնուքը տանել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ, և ինքը տեղյակ չի եղել հանձնուքի պարունակությունից:
Գ. Մ.-ն ձերբակալվել է հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողների կողմից և հայտնաբերված զանգվածների հետ ներկայացվել ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին:

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում