Քիրբին ԱՄՆ քաղաքացիներին, այդ թվում՝ լրագրողներին, կոչ է արել լքել Ռուսաստանը

Սպիտակ տան Ազգային Անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արել լքել Ռուսաստանը՝ անկախ ուղևորության նպատակից և զբաղմունքից:

Քիրբիի խոսքով՝ այս պահին ԱՄՆ քաղաքացիների համար Ռուսաստանում գտնվելու ժամանակը չէ։ «Ռուսաստանը ձեզ համար լավագույն տեղը չէ, նույնիսկ եթե դուք լրագրող եք»,- ասել է Քիրբին CNN-ի հետ հարցազրույցում:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դիմել էր Ռուսաստանի իշխանություններին՝ կոչ անելով ազատ արձակել The Wall Street Journal-ի լրագրող Էվան Գերշկովիչին, որը մարտի 30-ին ձերբակալվել էր Ռուսաստանում լրտեսության մեղադրանքով:

Ռուսական կողմը պնդում է, որ նա «գաղտնի տեղեկություններ է հավաքել ռուսական ռազմարդյունաբերական ձեռնարկություններից մեկի մասին»։ Լրագրողին սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում։

Լրատվամիջոցները, վկայակոչելով իրենց աղբյուրները, գրում են, որ ամերիկացի լրագրողն իրականում Եկատերինբուրգ էր մեկնել՝ հետաքննելու, թե ինչպես է «Վագներ» մասնավոր ընկերությունը հավաքագրում տեղի բնակիչներին Ուկրաինայում կռվելու համար:

Related posts

Արդյունավետ հանդիպում ունեցա ԱՄԷ նախագահի հետ․ Նիկոլ Փաշինյան

Տաքսիում թողած պայուսակում հայտնաբերվել են մարտական նռնակ, անձնագիր, բանկային ու սոցիալական քարտեր

Որ քաղաքներում է մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան