Քիմ Քարդաշյանն ու Էրիկ Էսրայելյանն անդրադարձել են Օկամպոյի՝ Արցախում ստեղծված իրավիճակին նվիրված զեկույցին

Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ու Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Էսրայելյանը «Ինստագրամ»-ի իրենց պաշտոնական էջերում հրապարակել են Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի՝ Արցախում ստեղծված իրավիճակի մասին զեկույցը՝ հորդորելով տարածել այն:

«Լուիս Մորենո Օկամպոն Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազն է: Նա պնդում է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը պետք է համարել ցեղասպանություն Արցախի էթնիկ հայերի դեմ։ Ադրբեջանի կառավարությունը նավթի և գազի լծակներն օգտագործում է տարածաշրջանից քրիստոնյա հայ բնակչությանը ջնջելու համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրել է Էսրայելյանը՝ իր հետևորդներին կոչ անելով տարածել ամբողջական զեկույցը:

Related posts

Շիրակի մարզի ընտրական քարտեզը. որտեղ էին ամենաակտիվ և ամենապասիվ ընտրողները

Ավստրիան Հայաստանի կողքին է. կանցլերը՝ Փաշինյանին

50 միլիոն եվրո` Եվրամիությունից ՀՀ-ին