Գյումրիում քաղաքացին սպառնում էր նետվել շենքի պատուհանից, ինքնասպանության փորձը կանխվել է

Օգոստոսի 10-ին, ժամը 06։40-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցի շենքերից մեկի պատուհանից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ա․ Գ․-ն (ծնված 1995 թ.) սպառնում է ինքնասպանություն գործել՝ նետվելով շենքի 2-րդ հարկի նախամուտքի ծածկի կառուցատարրերից (մոտ 3 մ բարձրություն):

Փրկարարները կանխել են Ա․ Գ․-ի ինքնասպանության փորձը (նետվելու պահին) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ քաղաքացին հոսպիտալացվել է Գյումրի քաղաքի ԲԿ:

Related posts

ՍԴ-ն վաղը կհրապարակի ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը

Մոջթաբա Խամենեին չի մասնակցի հոր հուղարկավորությանը

ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները