Քանյե Ուեսթը պատրաստվում է գնել Parler սոցցանցը. The Verge

Ռեփեր և ձեռնարկատեր Քանյե Ուեսթը ձեռք է բերում ամերիկյան Parler սոցիալական ցանցը։ Այս մասին հայտնում է The Verge-ը։

Սպասվում է, որ սոցցանցի գնման գործարքը կփակվի մինչև 2022 թվականի ավարտը. գործարքի արժեքի մաիսն տվյալներ չկան:

«Մի աշխարհում, որտեղ պահպանողական հայացքները համարվում են հակասական, մենք պետք է վստահ լինենք, որ ունենք ազատ արտահայտվելու իրավունք»,- ասել է երաժիշտը։

Parler-ի մայր ընկերության՝ Parlement Technologies-ի ներկայացուցիչների խոսքով՝ գործարքը կօգնի կառուցել «էկոհամակարգ, որը չի կարող չեղարկվել, և որտեղ բոլոր կարծիքները ողջունելի են»:

Parler-ը հայտնի է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցների և ընդհանրապես աջ պահպանողական լսարանի շրջանում։

Related posts

Նիկոլ Փաշինյանը ներկա է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնին

Քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել

Լիանա Մանուկյանը 57 ձայնով ընտրվեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ