Քաղցրաշեն-Նարեկ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել, որոնցից մեկում հրդեհ է բռնկվել. կա տուժած

Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 09:24-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաղցրաշեն-Նարեկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենա. ավտոմեքենաներից մեկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Քաղցրաշեն-Նարեկ ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են VAZ (վարորդ՝ Է․ Փ․, ծնված 1989 թ․) և Mitsubishi (վարորդ՝ Զ․ Վ․, ծնված 1952 թ․) մակնիշների ավտոմեքենաները․ VAZ մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։44-ին, մարվել՝ 09։55-ին: Այրվել է VAZ մակնիշի ավտոմեքենան:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Mitsubishi մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ս․ Վ․-ն (ծնված 2005 թ․) և VAZ մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղափոխվել են բժշկական կենտրոններ։

Փրկարարները փակել են ավտոմեքենաների գազի բալոնների փականները և հոսանքազրկել Mitsubishi մակնիշի ավտոմեքենան։

Related posts

«Արթիկ» ՔԿՀ-ում հայտնաբերվել են արգելված իրեր և կասկածելի զանգվածներ

Արա Բադոյանը Արարատ Միրզոյանի դեմ իրականացված մահափորձի գործով 3 տարի 6 ամիս ազատազրկման է դատապարտվել

«Գյումրիում հնարավոր չէ վատ ելույթ ունենալ». Գևորգ Դաբաղյան