Քաղաքացուց կաշառք պահանջած տղամարդը փողը ստանալուց հետո բռնվել է․ ոստիկանություն

Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու բաժնում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության ու Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Մարտունու բաժին հրավիրված մի քաղաքացի հաղորդում է տվել, որ «Փարոս» ծրագրի նպաստառուների ցուցակում ընդգրկելու համար Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի Մարտունու սոցիալական աջակցության տարածքային գործակալության աշխատակիցը իր և իր ղեկավարի անունից, որպես կաշառք, պահանջել է 70 հազար դրամ։

Հունվարի 22-ին ոստիկանության հիշյալ ստորաբաժանումների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նույն գործակալության սոցիալական աջակցության բաժնի վարիչը Մարտունու քաղաքապետարանի շենքի իր աշխատասենյակում բռնվել է պահանջած կաշառքի գումարը ստանալուց անմիջապես հետո։ Նրա մոտից հայտնաբերվել է կաշառքի առարկա 70 հազար դրամը։ Նա բերման է ենթարկվել ոստիկանության Մարտունու բաժին։ Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերը ոստիկանությունից փոխանցվել են տարածքային քննչական մարմնին, որտեղ քրեական գործ է հարուցվել։ Բերման ենթարկված անձը ձերբակալվել է։

Related posts

Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համար ՀՀ վարչապետին շնորհվել է Հեսսեյան խաղաղության մրցանակը

Հանրային քննարկման է ներկայացվել որոշման նախագիծ, որով առաջարկվում է երկարացնել ԼՂ-ից տեղահանված անձանց տրամադրվող սոցիալական աջակցության ծրագրերի ժամկետները

8 տարի հետո նույնիսկ փոքր-ինչ ուշացած է. Աղաջանյանը՝ պետական մարմիններում վարձատրության բարձրացման մասին