Քաղաքացիների հետ շփումներից պարզ էր դառնում, որ մարդիկ կողմ են և սպասում են կոմունիստների վերադարձին. Հայաստանի Կոմունիստական կուսակցության

Հայաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական Կոմիտեի պատվիրակությունը, ՀԿԿ քաղկոմ-շրջկոմների և ՀԿԿ Գյումրու(Լենինականի) քաղկոմի կոմունիստների հետ միասին, շրջելով Գյումրու փողոցներում, մարդկանց հորդորում էին հոկտեմբերի 17 ին անպայման մասնակցել Գյումրու ՏԻՄ ընտրություններին և իրենց ձայնը տալ Հայաստանի Կոմունիստական կուսակցությանը։ Քաղաքացիերին բաժանվում էր բուկլետներ, թերթեր, ՀԿԿ նախընտրական ծրագիրը և օրացույցներ։ Չնայած նրան, որ Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը տևական ժամանակ չի մասնակցել ՏԻՄ ընտրություններին, բայց քաղաքացիների հետ շփումներից պարզ էր դառնում, որ մարդիկ կողմ են և սպասում են կոմունիստների վերադարձին։

Related posts

Հութիներն ու Իսրայելն իրականացնում են փոխադարձ հարվածներ

Համաձայնության ենք եկել խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ, պատրաստ ենք ստորագրել և վավերացնել. Միրզոյան

Ռուսաստանի տրանսպորտի նախարարն ինքնասպան է եղել. նրան հուլիսի 7-ի առավոտյան Պուտինն ազատել էր պաշտոնից